Կառավարության որոշումներ

24 Մարտի 2011, 286 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Հյուպատոսական ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ, 51-րդ և 52-րդ հոդվածների դրույթներով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից փաստաթղթերի հյուպատոսական վավերացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից փաստաթղթերի հյուպատոսական վավերացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել այդ մարմինների և դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների կնիքների և դրոշմակնիքների, ինչպես նաև այդ մարմինների և կազմակերպությունների ղեկավարների ստորագրության նմուշները, ինչպես նաև դրանց փոփոխության դեպքում 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել փոփոխված կնիքների, դրոշմակնիքների և ստորագրությունների նմուշները:
3. Առաջարկել օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել այդ մարմինների կնիքների և դրոշմակնիքների, ինչպես նաև այդ մարմինների ղեկավարների ստորագրության նմուշները, ինչպես նաև դրանց փոփոխության դեպքում 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել փոփոխված կնիքների, դրոշմակնիքների և ստորա-գրությունների նմուշները:
4. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել այդ մարմինների և դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների կնիքների և դրոշմակնիքների, ինչպես նաև այդ մարմինների և կազմակերպությունների ղեկավարների ստորագրությունների նմուշները, ինչպես նաև դրանց փոփոխության դեպքում 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել փոփոխված կնիքների, դրոշմակնիքների և ստորագրությունների նմուշները:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել նոտարների կնիքների, դրոշմակնիքների և ստորագրությունների նմուշները, ինչպես նաև դրանց փոփոխության դեպքում 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել փոփոխված կնիքների, դրոշմակնիքների և ստորագրությունների նմուշները:
6. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված