7 Հուլիսի 2005, 986 - Ն
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի
3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագծման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագծման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: