Կառավարության որոշումներ

18 Մարտի 2011, 281 - Ն

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիաների ձևերը` համաձայն N 2 հավելվածի.
3) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզիաների ձևերը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրություն կամ պատրաստում ու թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտահանում կամ ներմուծում» գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1656-Ն որոշումը:
4. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզիաները գործում են մինչև դրանցում նշված գործողության ժամկետի ավարտը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պրեկուրսորների արտադրության համար` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության լիցենզիաները ենթակա են վերաձևակերպման՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում:
5. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիա ստացած անձինք իրենց գործունեությունը պետք է համապատասխանեցնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1603-Ն որոշմամբ հաստատված դեղերի պատշաճ արտադրական գործունեության պահանջներին` մինչև 2013 թվականի հունվարի 1-ը:

Հավելված