Կառավարության որոշումներ

18 Մարտի 2011, 272 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 7 հավելվածի «Կոտայքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման պլան» գլխի «II. Հրազդանի տարածաշրջան» բաժնի 6-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2010 թվականին «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպումից հետո առանձնացնել նախկին «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության` Հրազդան քաղաքի Սպանդարյան 24 հասցեում գտնվող շենքը, շինությունները և հողամասը (այսուհետ` գույք), որից` 18874.02 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու 804.18 քառ. մետր մակերեսով 1-ին մասնաշենքի տարածքը, 420,3 քառ. մետր մակերեսով շինությունները և 0,78 հեկտար հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, 4692.38 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով 304.7 քառ. մետր մակերեսով 1-ին մասնաշենքի 1-ին հարկն ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` այն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնին տրամադրելու նպատակով, իսկ 17387,6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու 1128,25 քառ. մետր մակերեսով 2-րդ մասնաշենքը և 0,23 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»:
2. Գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հրազդանի քաղաքապետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացումը երեք առանձին գույքային միավորների:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքային միավորների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` այն համապատասխանաբար իրականացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին: