Կառավարության որոշումներ

18 Մարտի 2011, 271 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 909-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 574-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 909-Ն և 2004 թվականի ապրիլի 8-ի «Հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 574-Ն որոշումները:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: