18 Մարտի 2011, 269 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1148-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով.
«3) ազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը` համաձայն N 3 հավելվածի.
4) միջազգային վարորդական վկայականի ձևը և նկարագիրը` համաձայն N 4 հավելվածի:».
3) որոշման 4-րդ կետի`
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) որակավորման տեսական քննությունների անցկացման տեխնիկական միջոցներով կահավորված քննասենյակներով և գործնական քննությունների անցկացման տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովել`
ա. Երևան քաղաքի մեկ ստորաբաժանում` մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը,
բ. Երևան քաղաքի մյուս ստորաբաժանումները և մարզային ստորաբաժանումները` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը.»,
բ. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման N 1 հավելվածի`
ա. 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Վարորդական վկայական տրվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարիքը լրացած անձանց` «A», «B», «C», «D», «BE», «CE», «DE» և «T» կարգերի ու «A1», «B1», «C1», «D1», «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար:
4. Վարորդական վկայականը տրվում է քննական մարմնի կողմից`
1) «A», «B», «C», «D» կարգերի ու «A1», «B1», «C1», «D1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար` տեսական և գործնական քննությունների արդյունքների հիման վրա.
2) «BE», «CE», «DE» կարգերի ու «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար` գործնական քննության արդյունքի հիման վրա.
3) «T» կարգի տրանսպորտային միջոց վարելու համար` տեսական քննության և այդ կարգի տրանսպորտային միջոց շահագործող կազմակերպությունների կողմից տրված գործնական քննությունը դրական հանձնելու մասին տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը:»,
բ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Տեuական քննությունն անցկացվում է համապատաuխան ծրագրով ապահովված համակարգչային տեխնիկայով կահավորված հատուկ քննաuենյակում` քննական մարմնի համար uահմանված բոլոր աշխատանքային oրերին` Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետի հրամանով սահմանված ժամերին:»,
գ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ քննական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ նրա պարտականությունները կատարում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:»,
դ. 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Ըստ տրանսպորտային միջոցների կարգերի ու ենթակարգերի` գործնական քննություններն ընդունվում են հետևյալ տրանսպորտային միջոցներով`
1) «A1» ենթակարգ` երկանիվ թեթև մոտոցիկլով.
2) «A» կարգ` երկանիվ մոտոցիկլով՝ բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետում նշված մոտոցիկլների.
3) «B1» ենթակարգ` տրիցիկլով.
4) «B» կարգ` թեթև մարդատար ավտոմոբիլով կամ մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.
5) «C1» ենթակարգ` 3500 կգ-ից մինչև 7500 կգ ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.
6) «C» կարգ` 7500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.
7) «D1» ենթակարգ` բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով.
8) «D» կարգ` բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով.
9) «BE» կարգ` սույն կետի 4-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.
10) «C1E» ենթակարգ` սույն կետի 5-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.
11) «CE» կարգ` սույն կետի 6-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.
12) «D1E» ենթակարգ` սույն կետի 7-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.
13) «DE» կարգ` սույն կետի 8-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով կամ համակցված ավտոբուսով:
32. Միաժամանակ «B» և «C» կարգերի կամ «C» կարգի և «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C» կարգի տրանսպորտային միջոցով, իսկ միաժամանակ «B» կարգի և «C1» ենթակարգի կամ «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C1» կարգի տրանսպորտային միջոցով:
33. «T» կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունն անցկացվում է տրոլեյբուս շահագործող կազմակերպությունների կողմից, որի արդյունքների մասին տեղեկանքը ներկայացվում է քննական մարմին:»,
ե. 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47. «A» կարգի և «A1» ու «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու գործնական քննությունն ընդունվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում:»,
զ. 48-րդ և 49-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
է. 60-րդ կետում «1-2-րդ, 8-րդ և 12-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ, 5-րդ և 8-րդ» բառերով.
5) որոշման N 2 հավելվածի`
ա. 6-րդ կետը լրացնել «(բացառությամբ ինքնուս անձանց որակավորման քննություններին մասնակցելու դեպքերի)» բառերով,
բ. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) որոշման NN 3 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայականին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1148-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված