Կառավարության որոշումներ

10 Մարտի 2011, 267 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1730-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն և 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, 2004 թվականի հուլիսի 24-ի N 1032-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1888-Ն և N 1915-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 1730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) N 1 հավելվածում`
ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, ծառայության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
<<7.1. Ծառայության անվանումն է`
հայերեն լրիվ անվանումը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն,
ռուսերեն լրիվ անվանումը` Государственная служба безопасности пищевых продуктов министерства сельского хозяйства РА,
անգլերեն լրիվ անվանումը` State service for food safety of the Ministry of Agriculture of RoA,
հայերեն կրճատ անվանումը` ՍԱՊԾ,
ռուսերեն կրճատ անվանումը` ГСБПП,
անգլերեն կրճատ անվանումը` SSFS:>>,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ծառայության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաuտանի Հանրա-պետության կառավարությունը, Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը և ծառայության պետը` oրենքով ու uույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավաuությունների uահմաններում:
Ծառայության պետին (այսուհետ` պետ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության վարչապետը։»,
դ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<13. Ծառայության պետն իրականացնում է ծառայությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառների վերահսկողության քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի համար:>>,
ե. 15-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<10) լuում և քննում է Հայաuտանի Հանրապետության կառավարության հաuտատմանը ներկայացված ծառայության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների ու տարեկան հաշվեկշռի գործունեության ստուգման արդյունքները: Ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականն ու ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները, աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, որը լսում և իր առաջարկությունների հետ միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:>>,
զ. 17-րդ կետի 2-րդ ենթակետում <<իրեն հանձնարարված ծառայության ոլորտում>> բառերը փոխարինել <<ծառայության իրեն հանձնարարված ոլորտում վերահսկողության>> բառերով,
է. 39-րդ կետում «ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը` պետի հրամանով» բառերը փոխարինել «աշխատակազմի ղեկավարի տեղակալը» բառերով.
2) N 2 հավելվածում`
ա. «Իրավաբանական բաժին» բառերը փոխարինել «Իրավաբանական վարչություն» բառերով,
բ. <<Կառուցվածքային ստորաբաժանումներ>> բաժինը <<Անձնակազմի կառավարման բաժին>> տողից հետո լրացնել <<Քարտուղարություն>> տողով,
գ. <<Կառուցվածքային ստորաբաժանումներ>> բաժնից հանել <<Ընդհանուր բաժին>>, <<Գործերի կառավարման բաժին>>, <<Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժին>> տողերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին>> N 1516-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` <<ժգ>> ենթակետով.
<<ժգ) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը:>>:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի <<Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին>> N 347-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ և 22-րդ կետերով.
<<21. Սույն որոշման N 2 հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում նշված անձանց, ինչպես նաև 4-րդ կետով նշված այն անձանց նկատմամբ, ովքեր արտադրական պրակտիկա են անցնում N 2 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված կազմակերպություններում, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
22. Սույն կարգի 21-րդ կետում նշված անձանց սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության կամ Հայաստանի Հանրապետության օրենդրությամբ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում դրա մասին տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը, իսկ տվյալ անձինք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև խախտումը սահմանված կարգով վերացնելը:>>:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: