10 Մարտի 2011, 264 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` Երևան քաղաքի Հալաբյան 41ա հասցեում գտնվող շենքի 14-րդ հարկի 505.3 քառ. մետր ընդհա-նուր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախա-րարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրա-վունքների պետական գրանցումն իրականացվելու է նշված կազմակերպության միջոց-ների հաշվին: