18 Մարտի 2011, 260 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 376-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ի N 781-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 376-Ն և 2005 թվականի հունիսի 16-ի «Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված՝ լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 781-Ն որոշումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։