18 Մարտի 2011, 258 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» N 1783-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի «է» ենթակետում, N 3 հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետում և N 7 հավելվածի 3 րդ կետի 4-րդ ենթակետում «փախստականի վկայականի» բառերը փոխարինել «կոնվենցիոն ճամփորդա-կան փաստաթղթի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: