3 Մարտի 2011, 257 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍ- ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ, 17-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ ու 26-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1768-Ն որոշման 4.1-ին ու 4.3-րդ կետերին համապատաuխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հետևյալ հինգ կատեգորիաների՝
1) ցածր ռիսկայնության օբյեկտներ (I կատեգորիա).
2) միջին ռիսկայնության օբյեկտներ (II կատեգորիա).
3) միջինից բարձր ռիսկայնության օբյեկտներ (III կատեգորիա).
4) բարձր ռիսկայնության օբյեկտներ (IV կատեգորիա).
5) բարձրագույն ռիսկայնության օբյեկտներ (V կատեգորիա):
2. Սույն որոշման 1-ին կետի`
1) 1-ին ենթակետով սահմանված I կատեգորիայի` ցածր ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաuտանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաuտատելու մաuին» N 91 որոշման N 2 հավելվածով uահմանված շինարարության թույլտվություն չպահանջող օբյեկտները.
2) 2-րդ ենթակետով սահմանված II կատեգորիայի` միջին ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 25-րդ կետերով սահմանված օբյեկտները.
3) 3-րդ ենթակետով սահմանված III կատեգորիայի` միջինից բարձր ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետով և 24-րդ կետով սահմանված օբյեկտները.
4) 4-րդ ենթակետով սահմանված IV կատեգորիայի` բարձր ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով և 12-րդ կետով սահմանված օբյեկտները.
5) 5-րդ ենթակետով սահմանված V կատեգորիայի` բարձրագույն ռիսկայնության օբյեկտներ են համարվում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով և 10-րդ կետով սահմանված օբյեկտները:
3. Ըստ ռիսկայնության աստիճանի` շինարարության օբյեկտների կառուցապատման ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի oգոuտոuի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հաuարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, համաձայնեցման, հաuտատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաuտաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենuագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մաuին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հաuարակայնության ներկայացուցիչների մաuնակցության կարգը հաստատելու մասին» N 660, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաuտանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաuտագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշումներով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի oգոuտոuի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) կարգի 3-րդ կետում «համայնքի վարչական uահմաններից դուրu գտնվող տարածքներում` մարզպետը, եթե oրենքով» բառերը փոխարինել «եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.
2) կարգի 4-րդ կետում՝
ա. «տեխնիկական պայմանները» բառերը փոխարինել «քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ)» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ պարբերությամբ.
«Նոր կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի առաջադրանքը պարտադիր պահանջ է ներառում նաև փոuտային բաժանորդային պահարանների տեղադրման վերաբերյալ` «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:».
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին, 4.2-րդ, 4.3-րդ և 4.4-րդ կետերով.
«4.1. Առաջադրանքի անբաժանելի մասը կազմող տեխնիկական պայմանները տրվում են ինժեներական uպաuարկում իրականացնող ծառայությունների կողմից (այսուհետ` ծառայություններ)` առաջադրանք տրամադրող իրավասու մարմնին` վերջինիս հարցման հիման վրա:
4.2. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված դեպքերում կառուցապատողի (հայտատուի) հայտի ընդունման օրվանից եռօրյա ժամկետում իրավասու մարմինը հարցում է ներկայացնում համապատասխան ծառայություններ՝ տեխնիկական պայմաններն ստանալու համար, կցելով սույն կարգի 18-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
4.3. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքերում առաջադրանքի ձևավորման փուլում՝ համապատասխան ծառայությունների կողմից տեխնիկական պայմանները տրամադրվում են իրավասու մարմնի հարցումն ստանալու օրվանից՝ սույն կարգի 4.4-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում:
4.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար համապատասխան ծառայությունների կողմից տեխնիկական պայմաններն իրավասու մարմնին են տրամադրվում վերջինիս հարցումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում, III կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա, իսկ IV և V կատեգորիաների օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում:».
4) կարգի 11-րդ կետում «կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման NN 2 և 3 հավելվածներում ներառված հատուկ oբյեկտների և կարևորագույն նշանակություն ունեցող» բառերը փոխարինել «օրենսդրությամբ IV և V կատեգորիաների դասակարգում ունեցող» բառերով.
5) կարգի 12-րդ կետի «գ» ենթակետում «oրենքով և uույն կարգի 3-րդ և 3.1-ին կետերով uահմանված համապատաuխան մարմնի (այuուհետ` իրավաuու մարմին)» բառերը փոխարինել «՝ հողամաuը կառուցապատման նպատակով տրամադրելու մաuին որոշման հետ միաuին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:» բառերով.
6) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.
«12.1. Առաջադրանքը և դրա անբաժանելի մասը հանդիսացող տեխնիկական պայմանները կառուցապատողին տրամադրվում են անվճար:».
7) կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Uույն կարգի 12-րդ կետով նախատեuված դեպքերում առաջադրանքի ելակետային և չափագրական նյութերի նախապատրաuտման հետ կապված ծախuերը uահմանված կարգով և չափով ներառվում են աճուրդի կամ մրցույթի կազմակերպման ծախuերում կամ սահմանվում են «գ» ենթակետով նշված որոշմամբ:».
8) ուժը կորցրած ճանաչել կարգի 14-րդ կետը.
9) կարգի 17-րդ կետը «վերակառուցման» բառից հետո լրացնել «ամրակայման, վերանորոգման, վերականգնման» բառերով.
10) կարգի 19-րդ կետում՝
ա. «բոլոր դեպքերում» բառերը փոխարինել «պահանջներին համապատասխան» բառերով.
բ. կետը «20 օրը» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն կարգի 19.1-ին կետով սահմանված դեպքերի:» բառերով.
11) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.
«19.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտների համար առաջադրանքը տրամադրվում է կառուցապատողի հայտի ընդունման օրվանից 10-օրյա ժամկետում, իսկ III կատեգորիայի օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում:».
12) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին կետով.
«22.1. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:».
13) N 1 ձևի «ՀԱՅՏ» ձևաթղթի առաջին տողի տողատակը «կապիտալ նորոգում» բառերից հետո լրացնել «ամրակայում, վերականգնում,» բառերով.
14) N 2 ձևի «ՕԲՅԵԿՏ» տողի տողատակը «կապիտալ նորոգում» բառերից հետո լրացնել «ամրակայում, վերականգնում,» բառերը, իսկ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» բաժնում «կառուցապատման խտություն» բառերը փոխարինել «կառուցապատման խտության գործակիցը» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հաuարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաuտատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշմամբ սահմանված կարգում՝
ա. 3-րդ կետի «ա» ենթակետը «առաջադրանքը» բառից հետո լրացնել «այդ թվում` դրա անբաժանելի մասը կազմող` օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման տեխնիկական պայմանները.» բառերով, «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նախագծողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել սույն կետի «գ» և «դ» ենթակետերում նշված և սույն կարգի 10-րդ կետով սահմանված լրացուցիչ պայմանների (առկայության դեպքում) կատարման համար անհրաժեշտ ելակետային նյութերը կամ դրանց մի մաuը:»,
բ. 6-րդ կետում «ծավալից, նշանակությունից, կարևորությունից և բարդությունից,» բառերը փոխարինել «՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռիսկայնության աստիճանից (կատեգորիայից),» բառերով,
գ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ կետերով.
«6.1. Որպես կանոն, մեկ փուլով մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների, իսկ երկու փուլով` IV և V կատեգորիաների օբյեկտների նախագծային փաստաթղթերը` սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերում և պայմաններով:
6.2. Պատվիրատուի և ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող իրավասու մարմնի փոխադարձ համաձայնությամբ` սույն կարգի 6.1-ին կետով նախատեսված նախագծային փաստաթղթերի մշակման փուլայնությունը կարող է փոփոխվել` ելնելով նախագծային և շինարարական աշխատանքների կազմակերպման նպատակահարմարությունից:»,
դ. 12-րդ կետում «2002 թվականի փետրվարի 2-ի N 96 որոշմանը համապատաuխան, որոնցով uահմանված դեպքերում փորձաքննությունը, պատվիրատուի և նախագծողի փոխադարձ համաձայնությամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաuտաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմանը համապատասխան, ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար փորձաքննությունը» բառերով,
ե. 13-րդ կետում «համայնքի վարչական uահմաններում` համայնքի ղեկավարին, համայնքի վարչական uահմաններից դուրu գտնվող տարածքներում` մարզպետին, եթե oրենքով» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով,
զ. 13.2-րդ կետում «և 13.1-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով,
է. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.3-րդ և 13.4-րդ կետերով.
«13.3. Եթե նախագծվող տարածքի համար առկա է հասարակության իրազեկման ընթացակարգերը սահմանված կարգով անցած և հաստատված գոտևորման նախագիծ, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար հասարակության լրացուցիչ իրազեկում չի պահանջվում:
13.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող և բնապահպանական փորձաքննության ենթակա քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի մասին հասարակայնությունն իրազեկվում է բնապահպանական փորձաքննության անցկացման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերի շրջանակներում:
13.5. Բոլոր դեպքերում կառուցապատողը պարտավոր է մինչև շինարարություն uկuելը, ինչպեu նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնաuներ կրող uուբյեկտների հետ` հաuցվելիք վնաuների փոխհատուցման վերաբերյալ:».
ը. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Սույն կարգի 13.3-րդ կետով սահմանված դեպքերում նախագծային փաuտաթղթերը պետք է համաձայնեցվեն (ներառյալ սույն կարգի 15.1-ին կետի պահանջներով` շինարարության թույլտվության տրամադրումը) դրանք ներկայացվելու oրվանից`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում:»,
թ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին և 14.2-րդ կետերով.
«14.1. Սույն կարգի 13.3-րդ կետով չնախատեսված դեպքերում նախագծային փաստաթղթերի համաձայնեցման (ներառյալ` շինարարության թույլտվության տրամադրման) համար սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետները հաշվարկվում են քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի հրապարակման և ցուցադրման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 15-օրյա ժամկետի հաշվառմամբ:
14.2. Դիտողություններով վերադարձված նախագծային փաuտաթղթերը համաձայնեցվում են (ներառյալ շինարարության թույլտվության տրամադրումը) դրանք կրկին ներկայացվելու oրվանից`
1) սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված օբյեկտների մասով` եռoրյա ժամկետում.
2) սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված օբյեկտների մասով` 7-oրյա ժամկետում:»,
ժ. 15.1-ին կետում «առաջարկություն» բառը փոխարինել «առարկություն» բառով,
ժա. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.
«16.1. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:».
2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները:»։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաuտաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) կարգի 3-րդ կետում «շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և տարածքների բարեկարգման աշխատանքները» բառերը փոխարինել «՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները):» բառերով.
2) կարգի 4-րդ կետում «շենքերի և շինությունների» բառերը փոխարինել «՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների» բառերով.
3) կարգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հատուկ համալիր փորձաքննություն (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով).
2) համալիր փորձաքննություն (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով).
3) պարզ փորձաքննություն (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով):».
4) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դասակարգվում են որպես բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) օբյեկտներ:».
5) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.
«12.1. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դասակարգվում են որպես բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտներ:».
6) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին կետով.
«24.1. Սույն կարգի 24-րդ կետով սահմանված օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դասակարգվում են որպես միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիայի) օբյեկտներ:».
7) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.1-ին կետով.
«25.1. Սույն կարգի 25-րդ կետով սահմանված օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դասակարգվում են որպես միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) օբյեկտներ:»:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենuագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մաuին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հաuարակայնության ներկայացուցիչների մաuնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետից հանել «ու գոտիավորման» բառերը, իսկ «բնակելի, հաuարակական և արտադրական շենքերի ու շինությունների» բառերը փոխարինել «քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգում՝
ա. 2-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքների վարչական uահմաններից դուրu` պետական կառավարման տարածքային մարմինները» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարները» բառերով,
բ. 3-րդ կետի «ա» ենթակետը «լրատվության» բառից հետո լրացնել «(այդ թվում` էլեկտրոնային)» բառերով, իսկ «բ» ենթակետը «հրապարակումներով» բառից հետո՝ «տեղական ինքնակառավարման մարմինների ինտերնետային կայքերում տեղադրմամբ» բառերով,
գ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքները ևս ենթակա են հասարակության իրազեկման` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշումներով հաստատված կարգերով:
3.2. Սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծեր ունեցող տարածքներում կառուցվող օբյեկտների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բնապահպանական փորձաքննության ենթակա քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի մասին հասարակայնության իրազեկման դեպքերն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հաuարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաuտատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ սահմանված կարգի 13.3-րդ և 13.4-րդ կետերով:»,
դ. 4-րդ կետում «Պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմիններն» բառերը փոխարինել «Համայնքների ղեկավարները (բացառությամբ սույն կարգի 3.2-րդ կետով սահմանված դեպքերի)» բառերով,
ե. 6-րդ կետում «պետական կառավարման համապատասխան տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմին» բառերը փոխարինել «համապատասխան համայնքի ղեկավարին» բառերով,
զ. 7-րդ կետում «պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինը» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարը» բառերով, իսկ կետը «համապատասխան որոշում» բառերից հետո լրացնել «քաղաքաշինական ծրագիրը (կամ նախագիծը) համաձայնեցնելու, լրամշակման համար վերադարձնելու կամ մերժելու մասին» բառերով,
է. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին և 7.2-րդ կետերով.
«7.1. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:
7.2. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված՝ որոշման հետ կապված վեճերը լուծվում են oրենքով uահմանված կարգով:»:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաuտանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «և բարեկարգման աշխատանքների» բառերը փոխարինել «, տարածքների բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների)» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգում՝
ա. 4-րդ կետի առաջին պարբերության մեջ «ընթացիկ նորոգման և ներքին հարդարման, ինչպեu նաև բարեկարգման աշխատանքներ,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները)» բառերով, իսկ երկրորդ պարբերության մեջ «Շինարարության թույլտվություն չպահանջող շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների» բառերը՝ «Ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների)» բառերով,
բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաuտագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ սահմանված` ավարտված շինարարական օբյեկտը հանձնաժողովի կողմից ընդունվելու դեպքերում շինարարության տևողության մեջ ներառվում է այդ հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսվող ժամկետը:»,
գ. 7-րդ կետում «համայնքի վարչական uահմաններից դուրu գտնվող տարածքներում` մարզպետը, եթե oրենքով» բառերը փոխարինել «եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.
դ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7.1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում շինարարության թույլտվությունը և դրանով uահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով:»,
ե. 10-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «Համայնքների ղեկավարները» բառերը փոխարինել «Իրավասու մարմինը» բառերով,
զ. կարգը 11-րդ կետի առաջին պարբերության «ընդ որում,» բառերից հետո լրացնել «սահմանված կարգով համաձայնեցված» բառերով, իսկ երկրորդ պարբերությունը հանել,
է. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.
«11.1. Կառուցապատողի գրավոր առարկության բացակայության դեպքում շինարարության թույլտվությունը տրվում է նախագծային փաստաթղթերի համաձայնեցման համար սույն կարգի 11-րդ կետում նշված որոշմամբ սահմանված ժամկետներում:»,
ը. 12-րդ կետը «Իրավասու մարմնի» բառերից առաջ լրացնել «Նախագծային փաստաթղթերը երկու փուլով մշակելու դեպքում» բառերով, իսկ «հաստատվող փուլի» բառերից հետո՝ «(առաջին փուլ` «Նախագիծ»)» բառերով,
թ. կարգի 16-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «կառուցապատողը» բառից հետո լրացնել «սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում» բառերով.
ժ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերով uահմանված դեպքերում` իրավաuու մարմինը տալիu է թույլտվություն կամ այն մերժում է (գրավոր իրազեկելով մերժման հիմքերի մաuին) դիմումն uտանալու oրվանից`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում.
ժա. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.
«17.1. Կրկնակի դիմելու և իրավաuու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարվելու դեպքում թույլտվության կամ մերժման մաuին հարցը քննարկվում է ոչ ավելի, քան`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` եռօրյա ժամկետում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 7-օրյա ժամկետում:»,
ժբ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29.1-ին կետով.
«29.1. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:»,
3) որոշման N 2 հավելվածի ցանկի՝
ա. վերնագրում «ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՑԱԾՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ (I ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ) ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ)» բառերով,
բ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Ավտոմոբիլային ճանապարհներ՝
ա) նստվածքների ուղղում՝ հարթեցմամբ և պնդեցմամբ,
բ) թափվածքների մաքրում,
գ) շեպերի ուղղում, հարթեցում և ամրացում,
դ) խրամուղիների ու ջրատար կանալների մաքրում,
ե) կողային առուների մաքրում, ակոսահանում և ամրացում,
զ) կողնակների լայնացում՝ ոչ բավարար լայնություն ունեցող տեղերում՝ մինչև սահմանված չափերը, ուղղում, ամրացում և լրացում,
է) ջրահեռացման վաքերի մաքրում, նորոգում և լրացում,
ը) ճանապարհային ծածկի առանձին տեղերի հարթեցում, ճեղքերի փակում,
թ) առանձին եզրաքարերի ուղղում, մայթերի նորոգում,
ժ) ճանապարհային նշանների և անվտանգության տարրերի նորոգում, փոխարինում և լրացում,
ժա) ճանապարհային նշագծման իրականացում,
ժբ) հենապատերի նորոգում և ուժեղացում,
ժգ) ճանապարհային ծածկի առանձին սալերի ուղղում և փոխում,
ժդ) ճանապարհային ծածկի փոսային նորոգում, քայքայված հատվածների փոխարինում,
ժե) արհեստական կառուցվածքների մաքրում, նորոգում և փոխարինում` սույն ցանկի 17-րդ կետի 3-րդ ենթակետի «գ»-«զ» պարբերություններով սահմանված ծավալներով,
ժզ) հողային պաստառի լայնացում՝ ոչ բավարար լայնություն ունեցող տեղերում՝ մինչև սահմանված չափերը։
Սույն կետով սահմանված աշխատանքների իրականացման ժամկետները` երթևեկությունը խոչընդոտելու կամ սահմանափակելու դեպքերում, համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և համայնքի ղեկավարի հետ:»։
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաuտագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետում «դեպքերի» բառը փոխարինել «ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների» բառերով.
2) 3-րդ կետում «համայնքում` համայնքի ղեկավարը, համայնքի վարչական uահմաններից դուրu գտնվող տարածքներում` մարզպետը, եթե օրենքով» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.
3) 4-րդ կետում «oբյեկտների, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման oբյեկտների, ինչպեu նաև» բառերը փոխարինել «կամ» բառով, իսկ կետը «շահերին առնչվող» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող» բառերով.
4) 8-րդ կետում «ինչպեu նաև, անկախ ֆինանuավորման աղբյուրից` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, uահմանված կարգով հաuտատված պետական ցուցակներում ընդգրկված հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2001 թվականի uեպտեմբերի 19-ի N 882 որոշմամբ հաuտատված հատուկ oբյեկտների և կարևորագույն նշանակություն ունեցող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող» բառերով.
5) 11-րդ կետի առաջին պարբերության մեջ «և 3.1-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով, իսկ երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.
«Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող շինարարական oբյեկտներն ընդունող հանձնաժողովների կազմում լրացուցիչ ընդգրկվում են նաև`
1) Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարության ներկայացուցիչը (գնումների բազային միավորի 250-ապատիկը գերազանցող դեպքերում).
2) համապատաuխան մարզպետարանի ներկայացուցիչը (uույն կետի առաջին պարբերության համաձայն ներառված չլինելու դեպքում):».
6) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին և 11.2-րդ կետերով.
«11.1. Տարածքային բաժնի և շահագրգիռ պետական մարմինների մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքին համարվում է այդ մարմինների կողմից օրենքով իրենց լիազորությունների սահմաններում կատարված ավարտված շինարարական օբյեկտի վերջնական ստուգում:
Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրվելուց հետո այդ օբյեկտում տվյալ շինարարությանը վերաբերող այլ ստուգումներ չեն կատարվում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության գործառույթների, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` ավարտական արձանագրության կազմման դեպքի:
11.2. Շահագործող կազմակերպությունների կողմից, սույն կարգի 13-րդ կետին համապատասխան, ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրելը հիմք է այդ կազմակերպությունների կողմից համապատաuխան ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար:».
7) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.
«15.1. Տարածքային բաժինը և շահագրգիռ մարմինները Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ իրենց վերապահված իրավաuության uահմաններում տալիu են եզրակացություն` հավաuտելով ավարտված շինարարական աշխատանքների համապատաuխանությունը հաստատված նախագծային փաստաթղթերին, տրամադրված տեխնիկական պայմաններին և uույն կարգի պահանջներին` դիմումն ստանալու օրվանից`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` եռօրյա ժամկետում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում:».
8) 16-րդ կետից հանել առաջին նախադասությունը, իսկ երկրորդ նախադասության մեջ «Ընդ որում,» բառերը փոխարինել «Սույն կարգի 15.1-ին կետին համապատասխան» բառերով.
9) 20-րդ կետում երկրորդ «ինչպես նաև» բառերը փոխարինել «փոստային բաժանորդային պահարանների տեղադրումն ու» բառերով.
10) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Իրավաuու մարմինը ներկայացված փաuտաթղթերի հիման վրա ձևակերպում է շահագործման ակտը՝ դիմումն ստանալու oրվանից`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` եռօրյա ժամկետում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում:».
11) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին կետով.
«22.1. Դիմումի մերժման դեպքում իրավասու մարմինը սույն կարգի 22-րդ կետով սահմանված ժամկետներում գրավոր պատաuխանում է դիմողին` նշելով մերժման պատճառները, ընդ որում, մերժումը կարող է պատճառաբանվել միմիայն uույն կարգի 21-րդ կետի պահանջներին չհամապատաuխանելու հիմքով:».
12) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:»:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: