Կառավարության որոշումներ

18 Մարտի 2011, 255 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 1038-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) N 2 հավելվածի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկի`
ա. IV բաժնի աղյուսակը 46-րդ տողից հետո լրացնել «[46ա]» տողով, և նույն բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «[46ա]» կետով.
«[46ա] տողում նշվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարները (ըստ ամիսների):»,
բ. [47]-րդ տողը լրացնելու կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«[47] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող [44] - տող [45] - տող[46] - տող [46ա]):».
2) N 4 հավելվածի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի`
ա. III բաժնի աղյուսակը 20-րդ տողից հետո լրացնել «[20ա]» տողով, և նույն բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «[20ա]» կետով.
«[20ա] տողում նշվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարները (ըստ ամիսների):»,
բ. [21]-րդ տողը լրացնելու կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«[21] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող [18] - տող [19] - տող [20] - տող [20ա]):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: