18 Մարտի 2011, 251 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ «ԻՋԵՎԱՆԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ, 68-րդ հոդվածներին և 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի «Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի «Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներին:
3. Լուծարման հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի «Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ: