Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2004, 209 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 553 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների առողջարանային բուժման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 553 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝ որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների առողջարանային բուժման կազմակերպման կարգի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Սույն կարգով զինծառայողների համար նախատեսված ուղեգրերի 10 տոկոսը հատկացնել Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։