18 Մարտի 2011, 246 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 5-րդ կետով և 6-րդ բաժնի 6-րդ կետով.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` աղյուսակի 3-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով և աղյուսակի 9-րդ բաժնի 5-րդ կետով` բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի մասով.
3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` աղյուսակի 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 4-րդ և 18-րդ բաժնի 8-րդ և 9-րդ կետերով.
4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` աղյուսակի 7-րդ բաժնի 1-ին և 3-րդ կետերով.
5) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և աղյուսակի 9-րդ բաժնի 5-րդ կետով սահմանված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի մասով` բացառությամբ բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի.
6) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` աղյուսակի 11-րդ բաժնի 1-ին կետով և 16-րդ բաժնով.
7) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` աղյուսակի 17-րդ բաժնով.
8) համապատասխան լիցենզավորող մարմինները` աղյուսակի 18-րդ բաժնի 1-ին կետով.
9) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` աղյուսակի 18-րդ բաժնի 10-րդ կետով.
10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ աղյուսակի 1-ին բաժնի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.
11) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` աղյուսակի 12-րդ բաժնով.
12) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ աղյուսակի 1-ին բաժնի 2-րդ կետով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: