18 Մարտի 2011, 240 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «գործունեության լիցենզավորված» բառերը փոխել «գործունեություն իրականացնող» բառերով.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետի N 3 հավելվածի վերնագրում «շրջանառության հետ կապված լիցենզավորված» բառերը փոխարինել «շրջանառություն իրականացնող» բառերով.
3) 1-ին կետով սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնների`
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. սույն կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված համապատասխան գործունեություն իրականցնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա:»,
բ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ և 20-րդ կետերը,
գ.15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների պահպանման համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն ունեն թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների պահպանման պահեստ: Պահեստի դուռը երկաթյա է, պատուհանները` վանդակաճաղերով, պահեստում տեղադրված են հատակին ամրացված չհրկիզվող երկաթյա պահարաններ: Պահեստի բանալիները պահվում են պահպանման համար պատասխանատու անձի մոտ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր: »,
դ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման համար անհրաժեշտ է դեղանյութերի, վերամշակված պատրաստուկների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առանձին պահեստ: Պահեստի դուռը մետաղյա է, պատուհանները` վանդակապատված: Պահեստում պետք է տեղադրված լինեն չհրկիզվող պահարաններ: Պահեստի բանալիները պետք է պահվեն պահպանման համար պատասխանատու անձի մոտ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:».
4) որոշման ամբողջ տեքստը «իրավաբանական անձինք» բառերից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերը» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: