18 Մարտի 2011, 239 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1578-Ն, 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի oգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1579-Ն, 2008 թվականի հունվարի 10-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 24-Ն, 2008 թվականի հունվարի 10-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական և ուuումնական նպատակներով oգտագործման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»
N 108-Ն, 2008 թվականի հունվարի 10-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում` բժշկական) նպատակով ձեռքբերման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 109-Ն, 2008 թվականի հունվարի 10-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 110-Ն, 2008 թվականի հունվարի 31-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման կամ տեղափոխման գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 73-Ն որոշումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: