Կառավարության որոշումներ

18 Մարտի 2011, 238 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 14-րդ բաժնի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման կամ վնասազերծման կամ պահպանման կամ փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և 1-ին կետում, որոշման հավելվածի վերնագրում, 1-ին, 4-րդ, 12-րդ կետերում, NN 3 և 4 ձևերի վերնագրերում «վերամշակման կամ վնասազերծման կամ պահպանման կամ փոխադրման և տեղադրման» բառերը փոխարինել «վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման» բառերով.
2) որոշման հավելվածի NN 3 և 4 ձևերից հանել «5. գործունեության տեսակը» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: