Կառավարության որոշումներ

10 Մարտի 2011, 235 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերից ձեռք բերված բնակարաններից 8 բնակարանները` համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակավայրերում՝ սահմանված կարգով հաշվառված` զոհված (մահացած) զինծառայողների (ազատամարտիկների) անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաշխում և հատկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների բաշխման արդյունքներով բնակարան ստացող անձանց և նրանց ընտանիքների անդամների հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր` նշելով, որ բնակարանները ընտանիքի անդամներին հատկացվում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, և պայմանագրերի նոտարական վավերացման ու գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են բնակարանն ստացող անձի միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված