Կառավարության որոշումներ

10 Մարտի 2011, 204 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Օդային ուղեգծերի սպասարկման վճարների մասին» բազմակողմ համաձայնագրի «Օդային երթևեկությունը սպասարկող օբյեկտների և ծառայությունների սակագների ծախսահիմքի որոշման և միավորի դրույքաչափի հաշվարկի սկզբունքները» 4.2-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում Եվրոկոնտրոլ միջազգային կազմակերպության Մայրուղային գանձումների բազմակողմանի համակարգում Հայաստանի տեխնիկական ինտեգրումից հետո` 2009 թվականի մարտի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը մատուցված մայրուղային աերո-նավիգացիոն ծառայությունների դիմաց` սահմանված սակագնի հիման վրա հաշվարկված և գանձումներից ազատված թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման համար 2009 թվականի մարտի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետու-թյան կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 8,743.16 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաս-տանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):