3 Մարտի 2011, 198 - Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված կանոնադրության 18-րդ կետի և 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 25-րդ կետի 4-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրի նոր շենքի (պայմանագիր` N JR2/W2/016) կառուցման նպատակով 2010 թվականի դեկտեմբերի 24-ին անցկացված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառա-վարման խորհրդի՝ 2011 թվականի հունվարի 19-ին հաստատված N JR2/W2/016 մրցույթի արդյունքները՝ 558,934,546 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պայմանա-գրային արժեքով՝ մրցույթի հաղթող ճանաչելով «Ախուրյանի Կոոպշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։