24 Մարտի 2011, 296 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին»
N 821 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններից կամ հյուպատոսական հիմնարկներից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ տպված անձնագրերն ուղարկելու առավելագույն ժամկետների ցանկը (կցվում է)».
2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 14.2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14.2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում անձնագիր տրամադրելու կամ փոխանակելու դիմում ընդունելուց հետո սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ժամկետներում դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններից կամ հյուպատոսական հիմնարկներից ստացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո անձնագիրը պատրաստում և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում 5 աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ սույն կանոնադրության 15-րդ կետով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն անձնագիրն ստանալուց հետո սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ժամկետներում ուղարկում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:».
3) որոշումը լրացնել նոր ցանկով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված