Կառավարության որոշումներ

10 Մարտի 2011, 224 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՄՈՒՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 29-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեման` համաձայն հավելվածի։
2. Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից՝
1) 58.67 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերից, որից՝ 13.03 հեկտար վարելահող, 28.28 հեկտար արոտ, 17.36 հեկտար անօգտագործելի հողեր, փոխադրել`
ա. 37.75 հեկտարը` բնակավայրի հողերի կատեգորիա, որից՝ 34.71 հեկտարը` բնակելի կառուցապատման, 2.16 հեկտարը՝ հասարակական կառուցապատման և 0.88 հեկտարը՝ ընդհանուր օգտագործման հողերի համար,
բ. 15.89 հեկտարը` արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, որից՝ 2.68 հեկտարը` գյուղատնտեսական արտադրական, 13.21 հեկտարը՝ ընդերքօգտագործման հողերի համար,
գ. 3.82 հեկտարը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների համար,
դ. 1.21 հեկտարը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ գերեզմանոցի ընդլայնման համար.
2) 4.53 հեկտար բնակավայրի հողերը, որից՝ 3.15 հեկտար հասարակական կառուցապատման և 1.38 հեկտար բնակավայրի այլ հողեր, փոխադրել`
ա. 1.38 հեկտարը` արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա,
բ. 3.15 հեկտարը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա.
3) 0.003 հեկտար էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերը (նախկին գազի կարգավորիչ կայան) փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար։
3. Քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողերից՝
1) գյուղատնտեսական նշանակության 21.14 հեկտար հողերը, որից՝ 2.96 հեկտար վարելահող, 10.0 հեկտար արոտ և 8.18 հեկտար անօգտագործելի հողեր, փոխադրել`
ա. 3.49 հեկտարը՝ բնակավայրի հողերի կատեգորիա, որից՝ 2.54 հեկտարը՝ բնակելի կառուցապատման, 0.95 հեկտարը՝ հասարակական կառուցապատման համար,
բ. 17.65 հեկտարը` արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, որից՝ 0.90 հեկտարը՝ արդյունաբերական, 3.05 հեկտարը՝ գյուղատնտեսական արտադրական և 13.70 հեկտարը՝ ընդերքօգտագործման հողերի համար.
2) 2.75 հեկտար արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման համար։
4. Պետական սեփականություն հանդիսացող 4.21 հեկտար հատուկ պահպանվող տարածքների հողերը (ճշգրտված դամբարանադաշտի տարածք) փոխադրել`
1) 2.50 հեկտարը` բնակավայրի հողերի կատեգորիա, որից՝ 0.74 հեկտարը` բնակելի կառուցապատման և 1.76 հեկտարը՝ հասարակական կառուցապատման համար.
2) 1.71 հեկտարը` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` որպես այլ հողատեսքեր։
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը.
2) ապահովել համայնքի գոտևորման նախագծի մշակումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ հաստատված կարգի։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված