Կառավարության որոշումներ

3 Մարտի 2011, 220 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆ ՏԱՌԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների ռուսերեն և անգլերեն տառադարձության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների ռուսերեն և անգլերեն տառադարձության ցանկերը` համաձայն NN 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ վերահսկել սույն որոշման պահանջների կատարումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված