14 Հուլիսի 2005, 976 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ և 16-րդ մասերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`
ա) եկամուտների գումարն ավելացնել 952,004.4 հազ. դրամով.
բ) ծախսերի գումարն ավելացնել 1,102,004.4 հազ. դրամով.
դ) դեֆիցիտի (պակասուրդի) գումարն ավելացնել 150,000.0 հազ.դրամով:
2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակներում և N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և փոփոխություններ` համաձայն NN 1, 3, 4 և 5 հավելվածների, իսկ նույն օրենքի 6-րդ հոդվածի և N 1 հավելվածի N 17 աղյուսակների ցուցանիշներում` փոփոխություններ` համաձայն NN 2 և 6 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման NN 1 - 6 հավելվածներում և N 5 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 - 7 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել`
4.1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ Օհան Դուրյանի մասին ֆիլմի ստեղծման համար «Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբ» ինքնավար ոչ կոմերցիոն կազմակերպությանը տրամադրելու նպատակով` 80.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):
4.2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝
ա) «Հայաստանի պատմական ատլաս: Պրակ Ա» պատմական քարտեզների ժողովածու ձեռքբերելու և հանրապետության յուրաքանչյուր դպրոցին միջին հաշվով
15-ական օրինակ հատկացնելու նպատակով՝ 50,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով),
բ) Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բակում գտնվող N 5 մարզադահլիճին կից ծանրամարտի, սուսերամարտի դահլիճներ, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնի մասնագիտական կաբինետներ և լաբորատորիաներ կառուցելու նպատակով՝ 30,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով) :
Սահմանել, որ սույն որոշման 4.2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված օբյեկտների գծով իրականացվող աշխատանքների գնումները կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու ձևով:
4.3. Երևանի քաղաքապետարանին՝ Երևանի խորհրդի կողմից հաստատվող նախահաշվով Երևանի համաքաղաքային ծախսերի ֆինանսավորման համար բացված գանձապետական հաշվի միջոցներից Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումները լուսաբանող վահանակների պատրաստման և տեղադրման համար առանձնացված գումարն այդ հաշվում վերականգնելու նպատակով` 13,042.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
4.4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը՝
ա) կառավարական N 2 շենքի նոր մասնաշենքի և հին մասնաշենքի 5-րդ հարկի հիմնանորոգման համար՝ 188,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով),
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 304-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հանձնված «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության տարածքի 3-րդ, 4-րդ և 6-րդ հարկերի ու տանիքի վերանորոգման աշխատանքերի համար՝ 60,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
Սահմանել, որ սույն որոշման 4.4-րդ կետով նախատեսված օբյեկտների գծով իրականացվող աշխատանքների գնումները կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու ձևով՝ 150-օրյա ժամկետում՝ գնման պահանջի օրը համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
4.5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ Սպիտակ քաղաքում 5 բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 30,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով):
Սահմանել, որ սույն որոշման 4.5-րդ կետով նախատեսված օբյեկտների գծով իրականացվող աշխատանքների գնումները կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու ձևով:
4.6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝
ա) «Լինսի» հիմնադրամի միջոցով իրականացվելիք ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման համար՝ 300.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)` հետագայում այն «Լինսի» հիմնադրամից ստացվելիք գումարների հաշվին վերականգնելու պայմանով,
բ) «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարզական մի շարք համալիրների հիմնարար վերանորոգման ծրագրի իրականացման ընթացքում տեղի ունեցած ԱՄՆ-ի դոլարի տատանումների, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած լրացուցիչ աշխատանքների կատարման նպատակով պետական աջակցություն՝ 54,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
4.7. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի պահանջներին համապատասխան, հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի աշխատանքային խմբի կազմում ներգրավված քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միանվագ պարգևատրումներ, ինչպես նաև խմբի կազմում ներգրավված հայեցողական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ վարձատրություն տրամադրելու նպատակով` 6,122.4 հազ. դրամ, որից`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 4,983.9 հազ. դրամ, այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների և դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով 4,575.0 հազ. դրամ և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 408.9 հազ. դրամ,
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 1,138.5 հազ. դրամ, այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների և դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով 1,050.0 հազ. դրամ և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 88.5 հազ. դրամ:
4.8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից դաշտային հետազոտական աշխատանքների կատարման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար 21,197.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
Սահմանել, որ սույն որոշման 4.8-րդ կետով նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գծով նախատեսված առանձին ծրագրերի ֆինանսավորման մասին» N 74-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4.9. 2005 թվականի գարնանային և հունիս ամսվա հեղեղումների, առատ ձյան և ուժեղ քամու հետևանքների վերացման առաջնահերթ միջոցառումների համար` 431,600.0 հազ. դրամ` համաձայն N 8 հավելվածի:
4.10. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին՝ 267,266.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ներդրումների հիմնադրամին տրամադրելու նպատակով` համաձայն N 9 հավելվածի:
4.11. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի բնակիչ քաղաքացի Մնացական Շմավոնյանին պետական աջակցություն տրամադրելու նպատակով՝ 250 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
4.12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝
ա) «Ստեփանավանի պրոֆեսոր Ա.Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակառուցվող մասնաշենքի արտաքին և ներքին շինվերանորոգման աշխատանքների համար՝ 23,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով),
բ) «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կաթսայատան հիմնանորոգման նպատակով՝ 19,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով):
Սահմանել, որ սույն որոշման 4.12-րդ կետով նախատեսված օբյեկտների գծով իրականացվող աշխատանքների գնումները կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու ձևով:
4.13. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ մարզի մի շարք համայնքների՝ համաձայն N 10 հավելվածի, ոռոգման ջրի տարեկան վարձի փոխհատուցման նպատակով՝ 42,468.1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 4.13-րդ կետով նախատեսված հատկացումները ֆինանսավորել ըստ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի կողմից ներկայացված ցուցակի:
4.14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայասատանի Հանրապետության ոստիկանությանը՝ ընտրական ցուցակների տպագրման նպատակով անձնագրային համակարգին անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի տրամադրման համար՝ 49,300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
4.15. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 2,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» հոդվածով)՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքերի իրականացման նպատակով այդ համայնքին սուբվենցիա տրամադրելու համար:
Սահմանել, որ սույն որոշման 4.15-րդ կետում նշված սուբվենցիայի գումարի՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածոտնի համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը:
4.16. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝
4.16.1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը` փոփոխություններով և լրացումներով Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրելու նպատակով՝ 6,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
5. «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքը մրցույթով վարձակալությամբ փոխանցելու պայմանագրի վերանայման և լրամշակման աշխատանքների կատարման դիմաց վճարելու նպատակով`
5.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հատուկ հաշվից Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքը մրցույթով վարձակալությամբ փոխանցելու պայմանագրի վերանայման և լրամշակման աշխատանքների կատարման դիմաց վճարել 55,555.5 ԱՄՆ-ի դոլար, որից՝ 50,000.0 ԱՄՆ-ի դոլարը վճարել իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերությանը, իսկ 5,555.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որպես ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների դիմաց պահման ենթակա շահութահարկի գումար:
5.2. Սույն որոշման 5.1-ին կետում նշված վճարումները կատարելու և նույն կետի համաձայն իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերությանը վճարվող գումարների նկատմամբ հաշվարկված 11,111.1 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ավելացված արժեքի հարկի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 66,666.6 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
5.3. Հավանություն տալ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող ակտերի պահանջների խախտմամբ կնքված Հայաստանի Հանրապետության ու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերության հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրին՝ դրանց հիման վրա կատարված գնումն ընդունելով որպես մեկ անձից կատարված գնում:
5.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
ա) ձեռնպահ մնալ սույն որոշման 5.3-րդ կետում նշված պայմանագիրն անվավեր ճանաչելուն պահանջներ ներկայացնելուց.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ հաստատված՝ գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 16-րդ կետով նախատեսված լիազոր մարմնի եզրակացությունը:
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով`
6.1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել՝ 3,100.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
6.2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Մեղրու տարածաշրջանի անհատական ոռոգման պոմպերով 2004 թվականի ընթացքում օգտագործված էլեկտրաէներգիայի պարտքի ցուցակների վերաբերյալ ճշտված տեղեկատվություն՝ ըստ առանձին շահառուների:
6.3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 6.1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին փոխանցել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի կողմից ներկայացված հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում:
7. Սահմանել, որ սույն որոշման N 5 հավելվածի համաձայն`
ա) 01 խմբի 01 ենթախմբի «03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով ավելացվող հատկացումները նախատեսված են «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 01 խմբի 01 ենթախմբի նույն ծրագրով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի համար նախատեսված հատկացումներից «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությանը 2005 թվականին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով ընթացիկ տարում առանձնացված միջոցները վերականգնելու համար.
բ) 03 խմբի 01 ենթախմբի «02. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգի ստորաբաժանումների պահպանում» ծրագրով ավելացվող հատկացումները նախատեսված են «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի
03 խմբի 01 ենթախմբի նույն ծրագրով նախատեսված հատկացումներից Ֆրանսիայի Հանրապետության «Միջազգային ուսումնական աջակցություն» ասոցիացիայի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությանը որպես մարդասիրական օգնություն տրվող 9 միավոր հրշեջ-փրկարարական մեքենայի և 100 հատ շնչառական սարքի վարչական, մաքսային, Ֆրանսիայի Հանրապետության տարածքով փոխադրման և մինչև Հայաստանի Հանրապետության Երևան քաղաք տեղափոխման ծախսերն ապահովելու նպատակով ընթացիկ տարում առանձնացված միջոցները վերականգնելու համար.
գ) 03 խմբի 03 ենթախմբի «04. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Դատաիրավական բարեփոխումների ծրագիր» ծրագրով ավելացվող հատկացումները նախատեսված են «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 03 խմբի 03 ենթախմբի նույն ծրագրով նախատեսված հատկացումներից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի Արտաշատ քաղաքում նստավայրի՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում վերակառուցված շենքի համար այդ ծրագրով նախատեսված կահույքի ձեռքբերման նպատակով ընթացիկ տարում առանձնացված միջոցները վերականգնելու համար:
8. Գաղտնի
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։