Կառավարության որոշումներ

3 Մարտի 2011, 203 - Ա

ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 685-րդ հոդվածն ու 688-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան
N 5 հասցեում գտնվող «Աե մասնաշենքի 1-ին հարկի դահլիճը` 196.92 քառ. մետր մակերեսով, և «Բե մասնաշենքի 8-րդ հարկի 443.7 քառ. մետր տարածքը (այսուհետ` տարածք) տասը տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Զարգացման հայկական գործակալությունե փակ բաժնետիրական ընկերությանը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Զարգացման հայկական գործակալությունե փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Զարգացման հայկական գործակալությունե փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և «Զարգացման հայկական գործակալությունե փակ բաժնետիրական ընկերության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման–ընդունման աշխատանքները։