Կառավարության որոշումներ

3 Մարտի 2011, 202 - Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ, ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1194 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առևտրային կազմակերպությունների` պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերից (բաժնեմասից) ստացվող շահութաբաժինների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) կանոնադրական կապիտալում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման և պետության բաժնեմասից ստացվող շահութաբաժինների հաշվարկման և վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան շահութաբաժին վճարելու մասին առևտրային կազմակերպության խորհրդի (ժողովի) առաջարկության օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից և կիրառվում է 2010 թվականի և հաջորդ տարիների գործունեության արդյունքում առևտրային կազմակերպությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարմանը վերապահված պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների) կողմից ստացվող շահութաբաժինների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործընթացների նկատմամբ։
3. Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող առևտրային կազմակերպությունների 2001-2009 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների վճարման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասինե N 1194 որոշմամբ։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին N1194 որոշման 5-րդ կետում 2001 թվականի և հետագա տարիների բառերը փոխարինել 2001-2009 թվականների բառերով։
5. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա։
Հավելված|