3 Մարտի 2011, 194 - Ն
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ ԿԱՅԱ-ՆԱԼԻՔ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՓՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՒԹԻ, ԳԵՂԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՇԵՆԻ, ՆՈՅԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՒՌՆՈՒԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԼՈՐԻ, ՈՐՈՏԱՆԻ (ԳՈՐԻՍ), ԿԱՂՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՈՐՈՏԱՆԻ (ՍԻՍԻԱՆ), ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐՓԵՆԻԻ, ԿԱՐՄՐԱՎԱՆԻ, ԱՆՈՒՇԱՎԱՆԻ, ՀԱՌԻՃԻ, ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2011 թվականի մարտի 6-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյանի գյուղական համայնքի ղեկավարի, 2011 թվականի մարտի 13-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արփունքի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Կութի, Գեղաքարի գյուղական համայնքների ղեկավարների, 2011 թվականի մարտի 20-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վարդաշենի, Նոյակերտի գյուղական համայնքների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Լորի, Կաղնուտի, Որոտանի (Գորիս) գյուղական համայնքների ղեկավարների, Որոտանի (Սիսիան), Նոր Աստղաբերդի գյուղական համայնքների ավագանիների անդամների, 2011 թվականի մարտի 27-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արփենիի, Կարմրավանի, Անուշավանի, Հառիճի, Սարակապի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 15379265 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 3862104 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված