3 Մարտի 2011, 191 - Ա
<<ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ <<ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ, 68-րդ հոդվածները և 27-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) ապահովել <<Մետրոպոլիտենի <<Առևտրային կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերությունում, բաժնետերերի ընդհանուր ժողովում պետական բաժնեմասի լիազոր ներկայացուցչի մասնակցությունը` հավանություն տալով այդ ընկերության լուծարման մասին որոշմանը, ինչպես նաև լուծարման գործընթացից բխող որոշումների ընդունմանը.
2) բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովի կազմում առաջադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցչին։