3 Մարտի 2011, 190 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ՚ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. ՙՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակազմ՚ պետական կառավարչական հիմնարկի գույքի կազմից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցի վրա գտնվող` 203,30 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 1000000 դրամ հաշվեկշռային արժեքով վարչական շենքն ու դրա զբաղեցրած` 150 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) և ամրացնել ՙՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ՚ պետական կառավարչական հիմնարկին։
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Սպիտակի քաղաքապետի հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հողահատկացման հիմքերը` այն որպես պետական սեփականություն Հայաստանի Հանրապետության անվամբ գրանցելու համար։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։