Կառավարության որոշումներ

3 Մարտի 2011, 185 - Ա

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻԱԶՈՐ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով 2010 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին կանոնակարգի մասինե Հավաքական անվտանգության խորհրդի որոշման 2-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմինների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ժզե կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը հաստատելու մասինե ՆԿ-97-Ն կարգադրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում լիազոր և ազգային համակարգող մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը։