3 Մարտի 2011, 184 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի <<Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման կարգն ու պայմանները սահմանելու մասին>> N 1391-Ն որոշման 1-ին կետով սահմանված` փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման անցկացման կարգի և պայմանների`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<< 3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) Հայաստանի փրկարար ծառայության և այլ փրկարարական կազմավորումներում ընդգրկված քաղաքացիներն ստանում են փրկարարի կարգավիճակ` փրկարարների որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով>>.
2) 24-րդ կետում <<տնօրենի>> բառը փոխարինել <<ղեկավարի>> բառով.
3) 25-րդ կետում <<Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի>> բառերը փոխարինել <<լիազոր մարմնի ղեկավարի>> բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։