Կառավարության որոշումներ

3 Մարտի 2011, 179 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 720 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 7-ի «Մաքսատուրքի վճարումից ազատվող` առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ապրանքների ցանկը հաստատելու մասինե N 720 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված ցանկում՝
ա. «8525ե տողի «Ապրանքախմբի անվանումըե սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաղորդող ապարատներ՝ ռադիո-կամ հեռուստահաղորդումների համար, իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող` ընդունող, ձայնագրող կամ ձայն վերարտադրող ապարատներ, հեռուստատեսային խցիկներ, թվային խցիկներ և ձայնագրող տեսախցիկներ, բացառությամբե,
բ. «8525 80ե տողի «Ապրանքախմբի անվանումըե սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հեռուստատեսային խցիկներ, թվային խցիկներ և ձայնագրող տեսախցիկներե,
գ. «8527ե տողի «Ապրանքախմբի անվանումըե սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդունող ապարատուրա՝ ռադիոհեռարձակման համար, նույն կորպուսում համատեղված կամ չհամատեղված ձայնագրող կամ ձայն վերարտադրող ապարատուրայով կամ ժամացույցներովե,
դ. «8528ե տողի «Ապրանքախմբի անվանումըե սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մոնիթորներ և պրոյեկտորներ, իր մեջ չընդգրկող ընդունիչ հեռուստատեսային ապարատուրա, ընդունիչ ապարատուրա՝ հեռուստատեսային կապի համար` իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող լայնահեռարձակող ռադիոընդունիչ կամ ձայնի կամ պատկերի գրանցման կամ վերարտադրության ապարատուրաե,
ե. ցանկից հանել «8703ե և «8711ե տողերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։