3 Մարտի 2011, 177 - Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 19-րդ հոդվածներին, «Սևանա լճի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի
N 1563-Ն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտևորման նախագիծը` համաձայն հավելվածի։
2. Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման նպատակով հողամասերի և ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումն իրականացնել սույն որոշմամբ հաստատված փաստաթղթերով ամրագրված դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Սևանա լճի առափնյա առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման փաստաթղթերը հաստատելու մասինե N 1788-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։