3 Մարտի 2011, 173 - Ա
«ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐե ԾՐԱԳՐՈՎ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման 13-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և Դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիսե տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններե ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված 327873.1 հազ. դրամ ծախսերը բաշխել հետևյալ կերպ`
1) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրե, «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրե, «Երևանի իրավական ակտերի տեղեկագիրե, «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրե (ռուսերեն) և «Քաղաքային ու գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածուե պարբերականների հրատարակում` 261772.6 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` 2011 թվականի առաջին եռամսյակ` 78968.3 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 153449.9 հազ. դրամ, ինն ամիս` 209118.5 հազ. դրամ, տարեկան` 261772.6 հազ. դրամ.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 39298.0 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` 2011 թվականի առաջին կիսամյակ` 32560.0 հազ. դրամ, ինն ամիս` 35929.0 հազ. դրամ, տարեկան` 39298.0 հազ. դրամ.
3) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում` 26802.5 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում` 2011 թվականի առաջին եռամսյակ` 3000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 10714.0 հազ. դրամ, ինն ամիս` 17251.0 հազ. դրամ, տարեկան` 26802.5 հազ. դրամ։
Հավելված