Կառավարության որոշումներ

24 Փետրվարի 2011, 175 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման N 2 հավելվածը 98-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 99-րդ, 99.1-ին և 99.2-րդ կետերով.
«99. ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ


99.1. ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ (ԿԵՆՏՐՈՆԻ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Հակացավային նեյրոխթանիչ սարք
2. Հակացավային ուլտրաձայնային սարք
3. Ֆունկցիոնալ մահճակալներ
4. Էռ իքս (R-x) թափանցիկ ֆունկցիոնալ մահճակալ
5. Մոնիտորներ (ԵՍՋ (ECG), ՆԻԲՊ (NIBP), Սաթ O2 (Sat O2)
6. Էլեկտրական ներարկիչներ
7. Էլեկտրական ինֆուզիոն ներմղիչներ
8. Արյան ուլտրամանուշակային ճառագայթման սարք
9. Թթվածնի խթանիչներ
10. Թթվածնի ապահովման շարժական սարք
11. Թթվածնի կենտրոնացված մատակարարման համակարգ
12. Տոնոմետրեր
13. Ֆոնենդոսկոպեր
14. Ջերմաչափեր
15. Հարմահճակալային սեղանիկներ` համապատասխան մահճակալների թվին
16. Դեղորայքի պահարաններ
17. Բժշկական պահարաններ
18. Հանդերձապահարաններ
19. Սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար
20. Աթոռներ
21. Ֆունկցիոնալ բազմոցներ
22. Սառնարաններ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ` հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում մասնագիտական վերապատրաստման և մասնագիտացված կենտրոններում պալիատիվ օգնության վերաբերյալ քառամսյա պրակտիկայի առկայության դեպքում
2. Միջին բուժաշխատող
3. Կրտսեր բուժաշխատող
- 99.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված սարքավորումները սահմանված են յուրաքանչյուր 10 մահճակալի հաշվով 1 սարք, իսկ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերում սահմանված սարքավորումները` յուրաքանչյուր 10 մահճակալի հաշվով 2-ական սարք:
-Բժշկական պաշտոնները սահմանվում են` 1 պաշտոն 10 մահճակալի հաշվով
-Միջին բուժանձնակազմի պաշտոնները սահմանվում են շուրջօրյա հերթապահության համար` 6 պաշտոն` 10 մահճակալի հաշվով
-Այլ պաշտոններ (ուռուցքաբան, նևրոպաթոլոգ, էնդոկրինոլոգ, դիետոլոգ, սոցիալական աշխատող, հոգեբան, ռեհաբիլիթոլոգ, մերսող): Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով:


99.2. ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ (ՄՈԲԻԼ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ


ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու
2. Հակացավային նշանակության բժշկական հավաքածու
3. Ինֆուզիոն բժշկական հավաքածու
4. Վիրակապային հավաքածու
5. Ծալովի տրանսպորտային սայլակ
6. Շարժական էլեկտրածծիչ
7. Թթվածնային շարժական սարք
8.Մոնիտոր (ԵՍՋ (ECG), ՆԻԲՊ (NIBP), Սաթ O2 (Sat O2)
9. Էլեկտրական ներարկիչներ
10. Էլեկտրական ինֆուզիոն ներմղիչներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ` հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում մասնագիտական վերապատրաստման և մասնագիտացված կենտրոններում պալիատիվ օգնության վերաբերյալ քառամսյա պրակտիկայի առկայության դեպքում
2. Միջին բուժաշխատողներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

-Բժշկական պաշտոնները սահմանվում են` 3 պաշտոն սպասարկվող տարածքի 100 000 բնակչի հաշվով
-Միջին բուժանձնակազմի պաշտոնները սահմանվում են` 12 պաշտոն սպասարկվող տարածքի 100 000 բնակչի հաշվով
-Այլ պաշտոններ (ուռուցքաբան, նևրոպաթոլոգ, էնդոկրինոլոգ, դիետոլոգ, սոցիալական աշխատող, հոգեբան, ռեհաբիլիթոլոգ, մերսող)` 6 պաշտոն սպասարկվող տարածքի 100 000 բնակչի հաշվով»:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը: