Կառավարության որոշումներ

3 Փետրվարի 2011, 171 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել այն պետությունների քաղաքացիների, ինչպես նաև ճամփորդական փաստաթուղթ ունեցող այլ անձանց ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ միայն հրավերի հիման վրա՝ համաձայն հավելվածի».
2) որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել, որ Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ նաև առանց հրավերի:».
4) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Չինաստանում,» «, Հնդկաստանում» բառերը, իսկ «քաղաքացիներին» բառից հետո լրացնել «և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված