17 Փետրվարի 2011, 162 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակու-թյան վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականա-ցումն սկսելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2011 թվա-կանի առաջին կիսամյակում հատկացնել 450.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 2011 թվականի առաջին եռամսյակում` 135.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝
1) Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված ծրագիրը Հայաս-տանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում արտացոլելու, բյուջե-տային մուտքերի ու ելքերի ծրագրային ցուցանիշներում դրանից բխող փոփոխություն-ներ կատարելու և նշված ծախսերը ձևակերպելու վերաբերյալ.
2) Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակու-թյան վարկային ծրագրի ֆինանսավորման ծրագրի վարկային միջոցները «Գյուղա-տնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթաց-քում ապահովել սույն որոշման 1-ին կետով հատկացվող միջոցների վերականգնումը: