Կառավարության որոշումներ

24 Փետրվարի 2011, 145 - Ն

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որսորդական տնտեսությունների ստեղծման նպատակով պետական սեփակա-նություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ անտառային հողերի) նկատմամբ վարձակալության վճարների չափը սահմանել տվյալ հողամասի համար սահմանված հողի հարկի տարեկան դրույքաչափի առնվազն եռապատիկի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոր-դող տասներորդ օրը: