17 Փետրվարի 2011, 140 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 707-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2129-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2140-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Անվճարունակության կառավարիչների կողմից աճուրդի անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» N 190 որոշմամբ հաստատված՝ անվճարունակության կառավարիչների կողմից աճուրդի անցկացման կանոնակարգի 2-րդ կետը «կնիքով» բառից հետո լրացնել «եթե իրավաբանական անձը կնիք ունի» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 4 հավելվածի 8-րդ կետը «կնիքով» բառից հետո լրացնել «եթե կազմակերպությունը կնիք ունի» բառերով, իսկ 13-րդ կետից հանել «և կնքվում է բուժհաստատության ղեկավարի կողմից» բառերը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 647-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Լիցենզավորող մարմինների և լիցենզավորված սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը տեղեկացման կարգը հաստատելու մասին» N 1421-Ն որոշման հավելվածի NN 3 և 4 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը սահմանելու մասին» N 131-Ն որոշման հավելվածի 11-րդ կետը «կնիքով» բառից հետո լրացնել «եթե բժշկական հաստատությունը կնիք ունի» բառերով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածնքեր վերցնելու հնարավորության մասին եզրակացություն տալու կարգը սահմանելու մասին» N 132-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը «կնիքով» բառից հետո լրացնել «եթե բժշկական հաստատությունը կնիք ունի» բառերով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 7-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 985-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 7-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 986-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 574-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին»
N 1408-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը «կնիքով» բառից հետո լրացնել «եթե կազմակերպությունը կնիք ունի» բառերով:
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման պահեստավորման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 745-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 746-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 762-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1751-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման NN 2, 3, 4 և 5 հավելվածների ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 257-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 258-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ վերանորոգման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 259-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` մոնտաժման և կարգաբերման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 260-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1203-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1204-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 608-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 609-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 649-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
31. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1578-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2 և 3 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
32. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասին» N 759 որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն որոշմամբ և դրանով հաստատված ձևաթղթերում բժշկական կազմակերպության և (կամ) բժշկի անձնական կնիքի առկայության պահանջը գործում է միայն այն դեպքերում, երբ բժշկական կազմակերպությունը և (կամ) բժիշկն այդպիսի կնիք ունեն»:
33. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների գրանցման կարգը հաստատելու մասին» N 1396-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետում «(ստորագրված և կնքված ընկերության կնիքով)» բառերը փոխարինել «(որը կարող է ստորագրված և կնքված լինել ընկերության կնիքով, եթե այն կնիք ունի)» բառերով:
34. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 690-Ն որոշման N 1 հավելվածի NN 2, 3 և 6 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
35. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1600-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
36. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 16-ի «Չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզավորման կարգը և դրա իրականացման համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 42 որոշմամբ հաստատված՝ չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզավորման կարգի NN 2, 3 և 4 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
37. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 781-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
38. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն որոշմամբ և դրանով հաստատված ձևերում կազմակերպության կնիքի առկայության, ինչպես նաև կազմակերպության կողմից ներկայացվող փաստաթղթերը կնքված լինելու պահանջը չի գործում, եթե կազմակերպությունը կնիք չունի»:
39. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 143-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
40. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 652-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
41. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 702-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
42. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` վերամշակման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 703-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
43. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգի մասին» N 765-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը «կնիքով» բառից հետո լրացնել «եթե պատվիրատուն կնիք ունի» բառերով:
44. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական կետերի պահպանության կարգը հաստատելու մասին» N 1134 որոշման հավելվածի 12-րդ կետի 2-րդ նախադասությունը «կնիքով» բառից հետո լրացնել «եթե կազմակերպությունը կնիք ունի» բառերով:
45. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Աուդիտի ստանդարտները հաստատելու մասին» N 509-Ն որոշման հավելվածի աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող աուդիտի ստանդարտների ԱՍ 700 Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացության 5-րդ կետը, 26-րդ կետը, ԱՍ 800 Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացության 5-րդ և 25-րդ կետերի «թ» ենթակետը, ԱՍ 810 Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգման 27-րդ կետի «խ» ենթակետը, և ԱՍ 910 Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկման աշխատանքների 26-րդ կետի «թ» ենթակետը «կնիքը» բառերից հետո լրացնել «եթե անձը կնիք ունի» բառերով:
46. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 819-Ն որոշման N 1 հավելվածի NN 1 և 3 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
47. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1302-Ն որոշման N 2 հավելվածից հանել «Կ.Տ.» բառերը:
48. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տեղեկացման կարգը հաստատելու մասին» N 1912-Ն որոշման հավելվածի NN 3 և 4 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
49. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 655-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2 և 3 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
50. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորման կարգը, հայտի ձևը և լիցենզիայի ձևն ու թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը, հայտի ձևը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1445-Ն որոշման NN 2 և 5 հավելվածների ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
51. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը հաստատելու մասին» N 2302-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
52. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1060-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում «նաև կնիքով հաստատված ձևով» բառերը փոխարինել «իսկ իրավաբանական անձի դեպքում կարող է հաստատվել նաև կնիքով, եթե իրավաբանական անձը կնիք ունի» բառերով:
53. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 345-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
54. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 346-Ն որոշման NN 4 և 5 հավելվածների ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
55. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 375-Ն որոշման NN 1 և 2 հավելվածների ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
56. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին»
N 376-Ն որոշման NN 4 և 5 հավելվածների ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
57. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 400-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
58. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների՝ կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1346-Ն որոշման N 1 հավելվածի NN 1 և 2 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
59. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) N 1 հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետը և 18-րդ կետը «կնիքով» բառից հետո լրացնել «եթե կազմակերպությունը կնիք ունի» բառերով.
2) N 3 հավելվածի ձևի 2-րդ կետի աղյուսակի 3-րդ սյունակը «կնիքը» բառից հետո լրացնել «եթե բժիշկը կնիք ունի» բառերով:
60. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Սելեկցիոն նվաճման լիցենզային պայմանագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 684-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը «կնիքով» բառից հետո լրացնել «եթե կազմակերպությունը կնիք ունի» բառերով:
61. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Սույն կարգով և նրա հավելվածներով նախատեսված կազմակերպության կնիքին վերաբերող դրույթները և պահանջները գործում են միայն այն դեպքում, երբ համապատասխան կազմակերպությունները կնիք ունեն:»:
62. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 31-ի «Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 401-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
63. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 31-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 416-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
64. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 31-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 417-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
65. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման N 1 հավելվածի NN 1 և 2 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
66. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 24-Ն որոշման N 1 հավելվածի NN 1 և 2 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
67. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 108-Ն որոշման N 1 հավելվածի N 1 ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
68. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ատադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում՝ բժշկական) նպատակով ձեռքբերման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 109-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
69. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»
N 110-Ն որոշման N 1 հավելվածի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
70. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման կամ տեղափոխման գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 73-Ն որոշման NN 1 և 3 հավելվածների ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
71. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության և առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացվող հայտարարության ձևերը հաստատելու մասին» N 287-Ն որոշման N 1 հավելված N 1 ձևից, N 3 հավելվածի լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվությունից, N 4 հավելվածի առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի և վաճառողների մասին հայտարարությունից հանել «Կ.Տ.» բառերը:
72. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 774-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 3 և 4 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
73. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 775-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 3 և 4 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
74. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 777-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 3 և 4 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
75. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 778-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 3 և 4 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
76. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 779-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 3 և 4 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
77. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 788-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 3 և 4 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
78. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
N 808-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 3 և 4, N 3 հավելվածի NN 1, 2, 3 և 4, N 5 հավելվածի NN 1, 2, 3 և 4, N 7 հավելվածի NN 1, 2, 3 և 4, N 9 հավելվածի NN 1, 2, 3 և 4,
N 13 հավելվածի NN 1, 2, 3 և 4, N 15 հավելվածի NN 1, 2, 3 և 4 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
79. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման N 6 հավելվածի ձևից, N 7 հավելվածի NN 1, 2, 3 և 4 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
80. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմամբ հաստատված՝ նյութական ու ոչ նյութական ակտիվների ծառայությունների (աշխատանքների) ձեռքբերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջների սահմանման և այդ փաստաթղթերի կազմման կարգի 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի երկրորդ պարբերությունում, 3-րդ կետի չորրորդ և ութերորդ պարբերություններից հանել «ինչպեu նաև կնիքը (դրոշմակնիքը) (Հայաuտանում հաշվառված հարկ վճարողի համար` կնիքի (դրոշմակնիքի) վրա ՀՎՀՀ-ի պարտադիր նշմամբ)» բառերը, իսկ 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը և 5.1-ին կետը «կնիքը» բառից հետո լրացնել «եթե կնիք ունի» բառերով:
81. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի «Նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման կանոնակարգը հաստատելու մասին» N 420 որոշմամբ հաստատված՝ նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման կանոնակարգի 19-րդ կետը «կնիքով» բառից հետո լրացնել «եթե ընկերությունը կնիք ունի» բառերով:
82. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման հավելվածի NN 3, 4 և 5 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
83. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշման հավելվածի N 1 ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
84. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: