30 Դեկտեմբերի 2010, 1776 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը`
1) ՙԵրկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն՚ պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ՙԻսի-Լե-Մուլինո՚ N 1/1 հասցեում գտնվող` 58.9 քառ. մետր մակերեսով փայտյա տնակի մասով.
2) իր հաշվեկշռում հաշվառված` 58.9 քառ. մետր մակերեսով փայտյա տնակը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքային համայնքին` այն, որպես բնակելի տարածք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գառնիկ Զաքարյանին (անձնագրային տվյալները` AE 0324321, տրված` 048-ի կողմից) նվիրելու պայմանով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ իրականացնել տարածքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և փայտյա տնակի հանձնման-ընդունման աշխատանքները։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարին`
1) փայտյա տնակին հատկացված 206 քառ. մետր հողամասը, որպես անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել Գառնիկ Զաքարյանին (անձնագրային տվյալները` AE 0324321, տրված` 048-ի կողմից).
2) սույն որոշման 2-րդ կետից և 3-րդ կետի 1-ին ենթակետից բխող համապատասխան պայմանագրերի նոտարական վավերացման ծախսերն ու գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքային համայնքի միջոցների հաշվին։