Կառավարության որոշումներ

24 Փետրվարի 2011, 150 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով նրան ամրացված` Երևան քաղաքի Կոմիտասի 49/3 շենքի 1-ին հարկից` 227 քառ. մետր, 8-րդ հարկից` 430 քառ. մետր և 9-րդ հարկից` 430 քառ. մետր 16,900,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով տարածքները և դրանք հանձնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական մարմնի և Երևան քաղաքի ութ տարածքային բաժինների գործունեությունը կազմակերպելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագիրը։