Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2011, 133 - Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԼԻԿՎՈՐե ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի <<գ>> ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Լիկվորե փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի փետրվարի 15-ից մինչև 2011 թվականի հունիսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի փետրվարի 15-ը։
2. Հավանություն տալ «Լիկվորե փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Լիկվորե փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Լիկվորե փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը։
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները։
Հավելված