Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2011, 130 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի N 488 որոշման 5.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը կարող է ունենալ առնվազն 3 հաստիքային միավոր.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը կարող է ունենալ առնվազն 3 հաստիքային միավոր։
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող oրվանից։