Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2011, 128 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասինե Հայաստանի Հանրա-պետության օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառա-վարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը հրապարակելու մասինե N 1209-Ն որոշումը լրացնել հետևյալ բովան-դակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել, որ սույն որոշմամբ հրապարակված ստանդարտի 1.2-րդ կետի չափանիշները բավարարող կազմակերպություններն այդ ստանդարտի փոխարեն կարող են կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի
11-ի N 235-Ն որոշմամբ հրապարակված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները` դրա մասին կատարելով համապատասխան բացահայտումներ հաշվապահական հաշվառման քաղա-քականության մեջ։ե։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։