Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2011, 127 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 605-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և «Բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության համար ոչ պետական միջոցներով շենք գնելու նպատակով «Հայաստանե համահայկական հիմնադրամից ընդունել 250 հազ. ԱՄՆ-ի դոլար նվիրաբերություն։
2. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված գումարի մուտքագրման համար ապահովել Հայաստանի Հանրապետության գանձապետարանում արտաբյուջետային հաշվի բացումը.
2) 10-օրյա ժամկետում «Հայաստանե համահայկական հիմնադրամի հետ կնքել 1-ին կետում նշված գումարի նվիրաբերության պայմանագիր.
3) ստացված գումարը սահմանված կարգով փոխանցել Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությանը.
4) ստացված գումարը Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոսությանը փոխանցելուց հետո ապահովել Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացված արտաբյուջետային հաշվի փակումը։