Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2011, 117 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 670 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 25-ի «Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կարգը հաստատելու մասինե N 670 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «հաշվառմանե բառը փոխարինել «պետական հաշվառմանե բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բե ենթակետը.
3) որոշման 2-րդ կետի «աե ենթակետում «, ոչ առևտրային կազմակերպությունների միությունների` ե բառերը փոխարինել «, հիմնադրամների, ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների` ե բառերով, «դե ենթակետում «հաշվառելուե բառը փոխարինել «պետական հաշվառմանե բառերով.
4) որոշմամբ հաստատված` իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կարգի (այսուհետ` կարգ) վերնագրում «ՀԱՇՎԱՌՄԱՆե բառը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆե բառերով.
5) կարգի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերում, 7-րդ կետի «գե ենթակետում, 9-րդ կետի երկրորդ պարբերությունում, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 14-րդ կետերում «հաշվառմանե բառը փոխարինել «պետական հաշվառմանե բառերով.
6) կարգի 3-րդ կետի առաջին պարբերությունում և 8-րդ կետում «առանձնացված ստորաբաժանումները, հիմնարկները հաշվառելուե բառերը փոխարինել «առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների պետական հաշվառմանե բառերով.
7) կարգի 5-րդ կետի երկրորդ պարբերությունում և 9-րդ կետում «հաշվառումնե բառը փոխարինել «պետական հաշվառումնե բառերով.
8) կարգի 11-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերում «հաշվառումըե և «Հաշվառումըե բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական հաշվառումնե և «Պետական հաշվառումնե բառերով.
9) կարգի 1-ին կետը «Իրավաբանական անձանցե բառերից հետո լրացնել «(բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված սուբյեկտների)ե բառերով.
10) կարգի 3-րդ կետում`
ա. «դե ենթակետը «իրավասու մարմնի որոշումնե բառերից հետո լրացնել «(որոշումներն)ե բառերով,
բ. «դ1ե ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ1) առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում, իսկ դրա բացակայության դեպքում տեղեկանք դրա մասին), բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները (առկայության դեպքում).ե,
գ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական, համայնքային հիմնարկների պետական հաշվառման համար չեն ներկայացվում սույն կետի «բե և «գե ենթակետերում նշված փաստաթղթերը, իսկ սույն կետի «դ1ե ենթակետում նշված փաստաթուղթը ներկայացվում է, եթե իրավասու մարմնի որոշմամբ նշանակվել է առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ե.
11) կարգի 4-րդ կետը «ներկայացվում են իրավասու մարմնիե բառերից հետո լրացնել «(կամ օտարերկրյա իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի)ե բառերով.
12) կարգի 5-րդ կետի «գե ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).ե.
13) կարգի 6-րդ կետի առաջին պարբերությունում «հաշվառումներնե բառը փոխարինել «պետական հաշվառումներնե բառերով.
14) կարգի 6.1-ին կետում`
ա. ուժը կորցրած ճանաչել 1-ին ենթակետի «բե պարբերությունը,
բ. 1-ին ենթակետի «գե պարբերությունում «հաշվառմանե բառը փոխարինել «պետական հաշվառմանե բառերով,
գ. 2-րդ ենթակետը «, հիմնարկներիե բառից հետո լրացնել «իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետականե բառերով.
15) կարգի 6.2-րդ կետում`
ա. 1-ին ենթակետի «գե պարբերությունում «հաշվառմանե բառը փոխարինել «պետական հաշվառմանե բառերով,
բ. 2-րդ ենթակետը «կամ հիմնարկներիե բառերից հետո լրացնել «իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետականե բառերով.
16) կարգի 6.3-րդ կետում`
ա. ուժը կորցրած ճանաչել 1-ին ենթակետի «բե պարբերությունը,
բ. 1-ին ենթակետի «գե պարբերությունում «հաշվառմանե բառը փոխարինել «պետական հաշվառմանե բառերով,
գ. 2-րդ ենթակետը «, հիմնարկներիե բառից հետո լրացնել «իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետականե բառերով,
դ. 2-րդ ենթակետում «վկայականների պատճեններըե բառերը փոխարինել «վկայականի պատճենըե բառերով.
17) կարգի 6.4-րդ կետում`
ա. 2-րդ ենթակետը «, հիմնարկիե բառից հետո լրացնել «իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետականե բառերով,
բ. 2-րդ ենթակետում «վկայականների պատճեններըե բառերը փոխարինել «վկայականի պատճենըե բառերով.
18) 6.5-րդ կետում`
ա. ուժը կորցրած ճանաչել 1-ին ենթակետի «բե պարբերությունը,
բ. 1-ին ենթակետի «գե պարբերությունում «հաշվառմանե բառը փոխարինել «պետական հաշվառմանե բառերով,
գ. 2-րդ ենթակետը «, հիմնարկիե բառից հետո լրացնել «իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետականե բառերով,
դ. 2-րդ ենթակետում «վկայականների պատճեններըե բառերը փոխարինել «վկայականի պատճենըե բառերով.
19) կարգի 7-րդ կետում`
ա. առաջին և երկրորդ պարբերություններում «հաշվառումիցե բառը փոխարինել «պետական հաշվառումիցե բառերով,
բ. «սոցիալական ապահովագրության գծովե բառերը փոխարինել «սոցիալական ապահովության գծովե բառերով,
գ. երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Եթե հայտի հետ, որում առկա է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովության գծով դադարող առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պարտավորությունների բացակայության մասին հավաuտումը, չի ներկայացվել սույն պարբերությամբ սահմանված տեղեկանքը (տեղեկանքները), ապա պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը կամ տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում հարկային մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումներ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովության գծով առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ։ Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով։ Հարցումը կարող է ուղարկվել էլեկտրոնային եղանակով։ Հարկային մարմինները պատասխանում են հարցմանն այն ուղարկելու օրվանից 20 օրվա ընթացքում։ Սույն կետով նախատեսված հարցմանը հարկային մարմինների կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայության մասին պատասխանից) ուղարկելը դիտվում է որպեu Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովության գծով դադարող առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պարտավորությունների բացակայության հավաստում և առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը համարվում է պետական հաշվառումից հանված և 1 օրվա ընթացքում դիմողին տրվում է տեղեկանք։ե.
20) կարգի 8-րդ կետում «, ոչ առևտրային կազմակերպությունների միությունների` ե բառերը փոխարինել «, հիմնադրամների, ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների` ե բառերով.
21) կարգի 11-րդ կետից հանել «անհրաժեշտության դեպքում դրանքե բառերը.
22) կարգի 12-րդ կետում`
ա. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե1ե ենթակետով.
« ե1) հարկ վճարողի հաշվառման համարը.ե,
բ. «ըե ենթակետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական հաշվառման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր հաշվառվող (ստեղծվող) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադիրն ընտրել (նշանակել) է առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավար։ե,
գ. «թե ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական հաշվառման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր հաշվառվող (ստեղծվող) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադիրը ընտրել (նշանակել) է առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավար։ե.
23) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը կամ տարածքային ստորաբաժանումը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարածքային ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր են կատարել իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը) և տալ համապատասխան վկայական (փոփոխությունների կատարման դեպքում համապատասխան նշումով ներդիր)։ Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառման դեպքում կանոնադրության վրա պետական հաշվառման մասին որևէ նշում չի կատարվում, իսկ պետական հաշվառման նպատակով ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման։ Oտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը պետական հաշվառումից հանվում են իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին տվյալներ հրապարակող մամուլում տպագրված համապատաuխան հայտարարության մեջ նշված ժամկետը լրանալուց հետո։ Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո հաշվառումից հանելը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը համարվում է հաշվառումից հանված, և 1 oրվա ընթացքում դիմողին տրվում է տեղեկանք։ Այս դեպքում պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը կամ տարածքային ստորաբաժանումն անհրաժեշտ տեղեկությունները լրացնում է քարտերում, ստորագրում ու կնքում է դրանք և պետական հաշվառումից հանելու մասին տեղեկությունները գրառում է պետական գրանցամատյանում։ե։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից։