3 Փետրվարի 2011, 108 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ-ՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից հատկացնել 10,012,000.0 հազ. դրամ, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 666,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 1,305,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 1,330,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 1,135,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 1,326,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 1,318,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 1,320,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 720,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 8 հավելվածի.
9) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 260,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 9 հավելվածի.
10) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 632,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 10 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասինե N 1748-Ն որոշման NN 10 և 11 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 11 և 12 հավելվածների։
3. Սահմանել, որ սույն որոշման NN 1-10 հավելվածներով նախատեսված աշխատանքների գնումների գործընթացների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 853-Ն որոշման 6.1-ին կետի պահանջները։
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) սույն որոշման NN 1-10 հավելվածներում նշված շինվերանորոգման աշխատանքների նախագծային առաջադրանքները կազմել և նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրել` շինվերանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքները նախատեսելով սույն որոշման NN 1-10 հավելվածներով այդ աշխատանքների համար նախատեսված գումարներից ոչ ավելի.
2) նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատվելուց հետո, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզպետարանի գծով հատկացված ընդհանուր գումարի սահմաններում աշխատանքների միջև վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ.
3) սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին շինարարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգերի կազմակերպման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել աշխատանքներն ըստ տիպերի խմբավորելու և դրանց ձեռքբերումը մեկ գնման ընթացակարգով կազմակերպելու վերաբերյալ առաջարկություններ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ հրավերով մասնակիցներին հնարավորություն է տրվում հայտեր ներկայացնելու ինչպես բոլոր, այնպես էլ առանձին չափաբաժինների համար՝ պայմանով, որ գնային առաջարկների համեմատումը կատարվում է ըստ առանձին չափաբաժինների, և յուրաքանչյուր դեպքում տվյալ չափաբաժնի հաղթող է համարվում այն մասնակիցը, որը ներկայացրել է առավել ցածր գնային առաջարկ։
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` իրականացնել վերահսկողություն սույն որոշման կատարման նկատմամբ։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված