10 Փետրվարի 2011, 101 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎե ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաս-տանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապե-տության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Վանաձոր քաղաքի Պ. Սևակի 49 հասցեում գտնվող նախկին «Լոռու մար-զային մաշկավեներաբանական դիսպանսերե պետական փակ բաժնետիրական ընկե-րության 508,3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը (այսուհետ` գույք), որի կադաս-տրային արժեքը կազմում է 14.241.978 դրամ, և դրա սպասարկման համար` 1.931.028 դրամ կադաստրային արժեքով ու 656,81 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողամասն անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի ազգային արխիվե պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն)` կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղի շենքային պայմանները բարելավելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասինե N 1406-Ն որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 92,8 քառ. մետրե բառերը փոխարինել «Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 110,3 քառ. մետրե բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային արխիվե պետական ոչ առևտրային կազմակերպու-թյան հետ կնքել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր` գույքային իրավունքների պետական գրանցում-ներն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։