10 Փետրվարի 2011, 98 - Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Բաժնետիրական ընկերությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «ըե ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայանե փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` 216.6 մլն դրամ հաշվեկշռային արժեք (2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ) ունեցող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 39 հասցեում գտնվող` 3623.2 քառ. մետր ընդհանուր տարածքով (որից՝ բնակելի` 3572 քառ. մետր) բնակելի բազմաբնակարանային շենքով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով։
3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին։
4. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային համայնքին` պայմանով, որ վերջինս գույքը, որպես բնակելի ֆոնդ, իր հերթին պետք է նվիրատվությամբ տրամադրի ընկերության աշխատողներին` համաձայն հավելվածի.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ընկերության և Մեծամորի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը` պայմանագրում նախատեսելով, որ սույն որոշման 3-րդ կետով և 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գույքի ամրացման ու նվիրաբերության գործարքներից բխող հանձնման-ընդունման աշխատանքները, գույքային իրավունքների պետական գրանցումները, ինչպես նաև համայնքի և ընկերության աշխատողների միջև կնքվող համապատասխան պայմանագրերի կնքման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն իրականացվում են ընկերության միջոցների հաշվին։
6. Առաջարկել Մեծամորի քաղաքային համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության աշխատողների հետ կնքել նվիրատվության համապատասխան պայմանագրեր։
Հավելված